Օգտվել եմ մեկ անգամ, գնել եմ միկադո` աղի կարամելով (1600դր/միջին չափի կտոր)։
Տպավորություններս միանշանակ չեն.
խմորեղենը թարմ էր, շերտերը բարակ, հաճելի փխրունությամբ, համաչափ թխված։
Տեղ֊տեղ հանդիպող կարամելի հատվածները հետարքրքիր համային նոտա էին հաղորդում ընդհանուր թխվածքին. նման համադրությունը առավել շատ կհավանեն քաղցրասերները։
Կարամելը բավականին հաջող էր պատրաստված, չկար` որոշ կարամելային սոուսներում հաճախ հանդիպող, արհեստական հավելումներով ընդգծված, քիմքին ոչ հաճելի կարամելային համը 👍
Միգուցե կարծիքս սուբյետիվ կլինի, բայց ինձ համար կրեմի այս տարբերակը այնքան էլ հաջող չէր միկադոյի համար. խմորեղենը կրեմի հաշվին շատ յողուտ էր ստացվել (բավական ծանրամարս մեկ կտորի համար), իսկ կրեմի համը հիշեցնում էր թույլ կակաոյի փոշով հարած կարագի համը 😏
Ցանկալի կլիներ որակյալ շոկոլադի համ գերակայեր կրեմում, իսկ կրեմի շերտերը լինեին փոքր֊ինչ բարակ։ Ինչպես նաև` վիզուալ հաճելի կլիներ շոկոլադի որոշակի մեծության փշուրներ տեսնել նաև վերևի շերտի վրա (եթե անգամ տեղաշարժելիս դրանք կարող էին թափվել մասնակի)։
Սպասարկումը շատ բարեհամբույր էր (հրուշակագործի կողմից), զգացվում էր, որ աշխատանքի մեջ ամեն դեպքում սեր կա ներդրված🫶։