🍰 🤗 🍌 Համտեսում եմ ԲԱՆԱՆՈՎ ՎԱՆԻԼԱՅԻՆ ԲԻՍԿՎԻԹ 🍌🍌🍰
📍Միջին չափի կտոր, 500դր
✅️ Միջին փափկության բիսկվիթե շերտեր` քաղցրի բալանսավորված քանակով։
❌️ Կրեմն ընդգծված մարգարինի հիմքով, առանց որևէ հետարքրքիր համի։
🤔🍌 Բանանի կտորները կարամելիզացված, բավականին բարակ և մուգ գունավորմամբ։
Ընդհանուր առմամբ` աղանդերին որոշակի հաճելի համ է հաղորդում և բոլոր պատրաստուկերին միավորում է բանանի փոքրիկ, ոչ այնքան հաջող կերպով կարամելիզացված կտորները և այսքանը 😬
Առհասարակ` կցանկանայի տվյալ ցանցում ավելի որակյալ և համեղ թխվածքներ ճաշակել, թեկուզ գնային որոշակի տարբերությամբ 😉
Բարի սպասարկումը` բարեհամբույր։
Այցելում եմ խիստ անհրաժեշտության դեպքում։ Միջավայրը հաճելի, ժամանակ առ ժամանակ` աղմկոտ, հիմնականում` մաքուր։
Սպասարկման հետ կապված դեռ որևէ խնդրի չեմ առնչվել (զուսպ, ուղորդող)։
Սննդի տեսքը միշտ աչք է գրավում, սակայն` որակը հիմնականում ինձ չի բավարարել (խոզի միսը` չոր, ոչ թարմ, կոշտ, լահմաջոյի մսազանգվածը թաց, ծորուն, կիսաեփ)։
Պավլովայի մեկ չափաբաժինը մեկ անձի համար կարծում եմ բավականին մեծ է. Բեզեի հատվածում ավելացված է հատապտղային ջեմ, ինչը` չափազանց քաղցրացնում և ավելորդ համ է հաղորդում բեզեին. Կրեմի քաղցրությունը հաճելի է, բաղադրիչները բալանսավորված։
Միկադո` միջին չափի կտոր, 800 դր + շոկոլադե սոուս
✅️ Ընդհանուր քաղցրությունը բալանսավորված,
Շոկոլադի և կակաոյի ընդհանուր խտությունն ինձ համար փոքր֊ինչ քիչ🤔
✅️Շերտերը համաչափ թխված, միջին փափկության։
❌️Կակաոյի և կարագի հիմքով կրեմ` առանց որևէ յուրահատուկ համի։
❌️ Օգտագործված շոկոլադը միջին որակի, կակաոյի ոչ մեծ պարունակությամբ։
Միգուցե պատրաստված է ստանդարտներին համապատասխան, սակայն` չկար ընդգծված համ, որը կստիպեր ևս մեկ անգամ գնել և ճաշակել։
✅️ Շոկոլադե սոուսը հետարքրքիր համային անցումներ էր հաղորդում կտորին` թեթև խտության հաշվին։
Ընդհանուր առմամբ` գին֊որակ հարաբերակցությունը փոքր֊ինչ չափազանցված է։
Օգտվում եմ Պարույր Սևակի վրա գտնվող մասնաճյուղից։
Առաջին հարկում խանութն է, երկրորդ հարկում` 《Պոնչիկանոց》֊ը։
✅️ Սրահը միջին չափ, լուսավոր, մաքուր, սպասարկումը` լավ։
Նախընտրելի խմորեղենների ցանկում են`
🍰 Արբած բալ (610դր/հատը),
🍰 Միկադո,
🍰 Շոկոլադե էկլեր` եփված կրեմով (380դր/հատը)։
🍰 Նապոլեոն,
🍰 Լակոմկա։
➖️ Ոչ հաճախ, բայց պատահել է, որ խմորային մասի պատրաստուկները (բիսկվիթային շերտ, էկլերի խմոր, շերտավոր խմոր) առաջին թարմության չեն եղել (փոքր ինչ֊չոր, կոշտ, որոշակի հետհամի զգացողություն առանձին` առանց կրեմի հետ համտեսելիս)🤨։
➖️ Ի դեպ, որոշ խմորեղենների համտեսման համար տրամադրվող պլաստիկե սպասքով պարզապես հնարավոր չէ համտեսել (գդալները կոտրվում են խմորեղենի չոր շերտերի մեջ)։ Լուսանկարում պատառաքաղը իմ կողմից է բերվել 😏
✅️ Կրեմների (միջուկների) մասին ավելի դրական կարծիք ունեմ, քանի որ մշտապես թարմ են և բալանսավորված բաղադրիչներով (հատկապես` եփվող կրեմով խմորեղենները)։
✅️ Կուզենայի առանձնահատուկ նշել իրիսային կրեմը, որը ցանկացած խմորեղենի յուրահատուկ համ է հաղորդում։
Հերթական զոհս 😉` կրկին ՍԱՆ֊ՍԵԲԱՍՏԻԱՆ
🍴 Միջին չափի կտոր, արժեքը`
տանելու դեպքում` 2300դր,
տեղում համտեսման դեպքում` 2900դր։
Համտեսը կատարվեց հաստատությունից դուրս։ ✅️ Տրվող տուփը բավականին հարմար է դրսում ճաշակելու համար։
✅️ Ողջունելի է, որ կտորը անմիջապես տուփի մեջ չէ, այլ լրացուցիչ ստվարաթղթի վրա։
✅️Ինչպես երևում է նկարում` չիզքեյքը բոլոր կողմերից պատված է բավական կոշտ թաղանթով (ամբողջականությունը պահպանելու համար)։
❌️ Ինձ փոքր֊ինչ վանեց կտորից նոր արտազատված հեղուկը, որը խոնավեցրեց 2 թղթե տակդիրները։
❌️ Մյուս վանող մասը (նաև վիզուալ տեսանկյունից)` համասեռությունն էր. նկարից պարզ երևում է, որ սերույցքային մասերը տեղ֊տեղ այնքան էլ լավ չեն միախառնվել պանրային հատվածի հետ։ Պատրաստման տեխնոլոգիայում կան շտկելու կետեր։
✅️ Մակերեսի այրվածության չափը այն է, ինչ հարկավոր է։
❌️ Արդեն իսկ համտեսելիս` կտորն առանց թաղանթի աստիճանաբար կորցնում է կայունությունը, դառնում հեշտ փշրվող։
✅️ Կարող եմ նշել, որ չիզքեյքը, իրոք, թարմ էր։
✅️ Պետք է նաև նշեմ, որ օգտագործվել են որակյալ մթերքներ, մասնավորապես, բարձր յուղայնության պանիր, ինչի շնորհիվ աղանդերը ստացել էր դասական Սան֊Սեբաստիանին բնորոշ, հագեցած ՍԵՐՈԻՑՔԱՅԻՆ հաճելի համով։
✅️ Օսլայի խանգարող կուտակումներ կտորում առկա չէին։
✅️ Եթե զգայարաններս չեն դավաճանում` սա առաջին անգամն էր, երբ այս տեսակ աղանդերում բացակայում էր վանիլի համը (որը սովորաբար կոտրում է սերուցքային մասի համը), ինչի հաշվին հնարավոր է դառնում լիարժեք վայելել մաքուր սերույցքային համերի միախառնումը։
Ի դեպ` տրվեց նաև բավականին խիտ կաթնային շոկոլադի հիմքով սոուս (մոտ 30֊40գր), սակայն` մեկ անգամ միասին փորձելուց հետո, այն մի կողմ դրեցի` սերույցքային համը չկոտրելու համար😉🍫։
✅️ Գոհացրեց տրվող պլաստիկե սպասքի որակը։
Հարկ եմ համարում նշել😏, որ տվյալ մասնաճյուղից օգտվել եմ երկու անգսմ (առաջին դեպքում` փանքեյքով նախաճաշ`թխկու օշարակով + կապուչինո)։ Այս դեպքում փանքեյքերը բավական համեղ էին ստացվել օշարակի հետ համադրության արդյունքում, սակայն` դրանք արդեն լիովին սառչել էին և վրան դրված կարագը այդպես էլ չհալչեց...🤔
Փոքր֊ինչ վանում է տվյալ մասնաճյուղի աշխատակիցների` բոլոր կողմերից այցելուներին հաճախակի հետևելը🤨 (եթե անգամ դա սպասարկման նպատակով է կատարվում` պետք է դա անել աննկատ✅️😉)։
Այցելել եմ մեկ անգամ 😉
Պատվիրեցի մսով խաշ` ՏԱՆԵԼՈՒ նպատակով (1 բաժինը` 1 կգ, 2500դր)։
Սպասեցի մոտ 10 ր։ Առաջարկվեց սպասել սրահում։
✅️ Աշխատակիցները և սպասարկումը պատշաճ, բարեհամբույր։
Քանի դեռ պատվերը պատրաստվում էր (տաքացվում էր 😉), ակամայից ախորժակդ կարող է գրգռել տեղում պատրաստվող ուտեստները, որոնց թույլ բույրը տարածվել էր սրահում, իսկ թափանցիկ ապակիներից այն կողմ տեսանելի էր որոշ ուտեստների պատրաստման ընթացքը (մասնավորապես խորոված֊գրիլ)։
Խաշը տրվեց նման թղթե տոպրակով (միջին ամրության), պլաստիկե տարրայով, որը կիպ փաթաթված էր սննային թաղանթով` արտահոսքից խուսափելու նպատակով ✅️։
✅️ Խաշի հետ առանձին տրվեց նաև սխտոր և խոշոր աղ։
Արդեն բացելիս` տաքության ազդեցության ներքո, պլաստիկե ամանը փոքր֊ինչ դեֆորմացվել էր կողային հատվածից ❌️ (միգուցե արժե վերանայել տրվող տարրաների որակը🤔)։ Եթե սպասք չկա ձեռքի տակ պարունակությունը տեղափոխելու համար` հնարավոր է անհարմարություն առաջանա համտեսելիս։
✅️Արագանակի մասը կաթնագույն, յուղի թափանցիկ կաթիլներով, առանց ավելորդ բույրերի։
Մսի զանգվածն արդեն իսկ տեսանելի է վիդեոհոլովակում։ Կտորի վրա չհայտնաբերեցի կենդանու մազմզուկներ 😉 ✅️
Սառչելուց հետո արգանակը ձեռք է բերում խիտ դոնդողանման զանգվածի տեսք` առանց յուղի զգալի շերտի գոյացման։
Ընդհանուր առմամբ` բալանսավորված զանգված էր (չնայած` ինձ համար փոքր֊ինչ թույլ էր համային խտությունը, ինչի պակասը զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ չես ավելացրել սխտոր)։
Այցելել եմ 2 անգամ` աղանդեր համտեսելու համար։
📍Սկզբնամասում գտնվում է խանութը, իսկ ներսում` սրճարանը` տարբերվող կահավորմամբ, փոքր֊ինչ հնաոճ 😉
Այս անգամ գնեցի Տրյուֆել` տեղում համտեսելու համար։
Միջին չափի կտոր, արժեքը` 1200դր,
(տեղում համտեսի դեպքում +12%, տանելու դեպքում` ֊20% հիմնական արժեքից😉)։
✅️ Ինչ խոսք` աղանդերը հիմնականում թարմ էր։
✅️ Բիսկվիթային շերտերը համաչափ թխված, կակաոյի հիմքով, նուրբ համով և հաճելի փափկությամբ։
✅️ Կրեմը` սերուցքային, կակաոյի ավելացմամբ, համասեռ։
✅️ Շերտերի և կրեմի քաղցրությունը միմյանց հետ բալանսավորված։
Օգտագործված կակաոն ոչ բարձր յուղայնության🤔😏։
❌️ Միակ բանը, որն ինձ ամենաշատը վանեց, դա` կողային այս նախշապատ բիսկվիթի բարակ շերտն էր (լավ երևում է վերջին նկարում), որը ոչ միայն բավականին չոր էր, այլ նաև` ոչ առաջին թարմության։ Այն այստեղ` ո'չ վիզուալ, ո'չ համային տեսանկյունից, կարծում եմ, ընդհանրապես տեղին չէր🤔։
Ընդանուր առմամբ` փոքր֊ինչ այլ սպասելիքներ և պատկերացում ունեի (ունեմ) նշված աղանդերի մասին😏.
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` այս տարբերակը վատը չէր, բավականին բալանսավորված էր և կարող է դուր գալ կակաոյի ոչ այնքան թունդ պարունակությամբ աղանդերներ նախընտրողներին։
❌️☕️ 🫗 Եթե սիրում եք այս աղանդերը ավելի հագեցած շոկոլադային համով, ինչպես նաև` ալկոհոլի կամ սուրճի ավելացմամբ, ապա այս տարբերակում դրանք առկա ՉԷԻՆ։
✅️ Սրահը մաքուր էր, հնչում էր ջազային երաժշտություն։
✅️Սպասարկումը` բարեհամբույր։
Գնել եմ մեկ կտոր, արժեքը` 1500 դր։
✅️ Կտրվածքը ամբողջական, պատված կողային թաղանթով։
✅️ Տանելու տուփը հարմար դրսում ճաշակելու համար։
❌️ Ափսոս` չի տրվում համտեսի գդալ կամ պատառաքաղ։
✅️ Հիմքը` ամենայն հավանականությամբ, կարագով և թխվածքաբլիթով մշակված զանգված էր` առանց լրացուցիչ համեմունքների ավելացման։
Միջուկը` դասական չիզքեյքի տարբերակ։ Հիմքի և դոնդողի շերտի հետ միասին (ամեն դեպքում` իմ քիմքի համար) միջուկը փոքր֊ինչ ծանր էր և քաղցր )❌️🫤։
❌️ Ամենաշատը ինձ վանեց բալի դոնդողի շերտը, որը պատրաստված էր բալի մուրաբայով։ Մուրաբայի համը և քաղցրությունը այստեղ լիովին ավելորդ էր ինձ համար։ Եթե անգամ մուրաբայի օգտագործումը սեզոնային բնույթ է կրում, միևնույն է, արժե վերանայել դոնդողի շերտի պատրաստման բաղադրիչները։
Ի դեպ` սրահում տեսականին բավականին լայն է։ Վաճառքում առկա էր նաև հացի որոշ տեսակներ։
Այցելել եմ մեկ անգամ, ոչ աշխատանքային օր, պատվիրել հատապտղային փենքեյք։
✅️ Պատվիրելիս տեղեկացվեց, որ հարկավոր է սպասել 10֊15 ր և նշված ժամանակի ընթացքում մատուցվեց պատվերը։
✅️ Հավանեցի մասկարպոնեի հիմքով և ձվով նուրբ կրեմը, որն օգտագործվում է նաև տեղում տրվող տիրամիսուների պատրաստման համար (ենթադրում եմ)։
✅️ Հավանեցի նաև բալանսավորված թթվաշ հատապտղային սոուսը։
✅️ Հատապտուղների տեսքը թարմ էր։
Թերևս սրանք էին այն կետերը, որոնք փրկեցին ընդհանուր աղանդերի համը, քանի որ բուն փենքեյքերի համը և տեսքը հիասթափեցրեց 🤔
Փենքեյքերը ստացվել էին անհամաչափ, բարակ հաստության, խոնավ և տեղ֊տեղ այրված ներսի հատվածներում։ Չկար նաև դասական փենքեյքին բնորոշ բիսկվիթային նուրբ համը և տեսքը🤔։
Կարելի է վերանայել փենքեյքի պատրաստման բաղադրատոմսը կամ/և պատրաստման տեխնոլոգիան։
✅️ Անձնակազմը սիրալիր էր, ուշադիր, սակայն ինձ խանգարեց սրահում փոքր֊ինչ բարձր հնչող զրույցները նրանց կողմից։
Նորաբաց մասնաճյուղ է, այցելել եմ մեկ անգամ։
Հաճելի, լուսավոր, պարզ և հարմարավետ ինտերիեր` նաև փողոցի անցուդարձին հետևելու հնարավորությամբ 😏
Անձնակազմը շատ բարեհամբույր, մոտիվացված, ուշադիր, լավ տեղեկացված ճաշացանկում ներկայացված ուտեստների պատրաստման առանձնահատկություններին👍
Պատվիրել եմ բալի խյուսով և շոկոլադի սոուսով տիրամիսու։
✅️ Խնդրեցի կրեմը պատրաստել առանց ձվի, և խնդրանքս ընդունվեց։
✅️Տեղեկացվեցի, որ այդ դեպքում պետք է սպասել մոտ 10 ր։ Նշված ժամանակահատվածում պատվերը մատուցվեց պատշաճ կերպով։
✅️ Ողջունելի է, երբ յուրաքանչյուր տեսակի տիրամիսուի համար ճաշացանկում նշված են կալորիականությունը, ինչպես նաև հիմնական բաղադրիչները։
Ինչ վերաբերվում է համին. կրեմը ստացվել էր բավականին նուրբ և մյուս բաղադրիչների հետ քաղցրությունը բալանսավորված էր։
Անչափ հավանեցի բալով խյուսի խտությունը և թթվաշ համը, որը հաջող կերպով համադրվում էր կրեմի տակ պառկած շոկոլադե սոուսի հետ😍
🤔 Միակ բանը, որը ինձ այնքան էլ չգոհացրեց` սավոյարդիների թրջվածության չափն էր. տիրամիսուն ճաշակելիս`վերցրած կտորներից հաճախ կաթում էր սրճային հեղուկը (թույլ թնդությամբ)։ Ցանկալի կլիներ սրանց վրա տեղ֊տեղ պահպանել խրթխրթան, տեղ֊տեղ խոնավ հատվածներ։
Տիրամիսույում առկա սուրճի համի հետ կապված. Քանի որ առկա էր շոկոլադ և բալ համադրությունը, սուրճի ընդգծված համը կարծում եմ ավելորդ կլիներ այս տարբերակում։
✅️Սև սուրճը համեղ էր, կար մոտիվացնող գրություն մատուցման պնակի մեջ։
Կշարունակեմ հետազոտել սրճարանի մյուս կերակրատեսակները։
Առաջին անգամ այստեղ ճաշակել եմ Սան Սեբաստիան չիզքեյքը։ Կտորը թարմ էր, սակայն խտությունը և օգտագործված բաղադրիչները փաստացի տարբերվում էին դասականից (պակաս սերուցքային, ոչ այնքան համասեռ. ամենայն հավանականությամբ` կաթնաշոռի հիմքով😏)։
Ընդհանուր առմամբ` գին֊որակ հարաբերակցությունը կարծում եմ` արդարացված է (900 դր/ միջին չափի կտորի համար)։
Էսկիմոն կնախընտրեի ավելի փափուկ բիսկվիթի շերտով😏։
Առհասարակ` ներկայացված խմորեղենի տեսականին բավականին քաղցր է և համային շեշտադրումները ավելի թույլ։
✅️ Միջավայրը մաքուր է, ունի տարբեր հատվածներում տեղավորվելու հնարավորություն, երկհարկանի է։