Smart Choice առաջին անգամ այցելել եմ 2019 թվականին, երբ անգլերենի շատ քիչ գիտելիքներ ունեի և արտասահման մեկնելու նպատակով հարկավոր էր մոտ 3 ամսում ստանալ հիմնական գիտելիքները: Իմ ուսուցչուհին էր Սվետլանա Կարապետյանը, ով բացի գրագետ մասնագետ լինելուց նաև հիանալի մարդ է: Այդ ժամանակ նույնիսկ ես ինքս իմ ուժերի վրա վստահ չէի, բայց նա ինձ միշտ քաջալերել է, ոգևորել է և մոտիվացրել:
Smart Choice-ում այցելելը միշտ տոն է, ուսուցիչների մշակած մեթոդներով օտար լեզու սովորելը դառնում է վայելք, նաև դրան նպաստում է միշտ թարմացվող գրականությունը:
Էնպես որ Smart Choice-ում սովորելու որոշումը իսկապես եղել է իմ կյանքի ամենախելացի ընտրություններից մեկը☺️