Իրականում շատ դժգոհ եմ ձեր սպասարկումից։
Անընդհատ խնդիրներ եք ունենում, անընդհատ ձեր ծրագրի հետ ինչ-որ խնդիրներ կան։ Անտանելի է էս ամենն արդեն։ Ամենաօրհասական պահին, վճարում կամ փոխանցում է պետք լինում, դեռ չի եղել, որ ահը սրտումս ձեր ծրագիրը չբացեմ։ Արդեն երկար ժամանակ է մեծ գումարներ չեմ էլ պահում ոչ ձեր քարտի վրա, ոչ հաշիվների վրա։ Կարծում եմ արդեն ընդհանրապես կդադարեցնեմ օգտվել ձեր բանկից։ Շատ վատ սպասարկում է, անպարտաճանաչ։ Բայց սպասարկման գումարները պարտաճանաչ գանձում եք։ 21-րդ դարի առաջին քարորդն անցավ դուք դեռ 90-ականների մեջ եք։