Հարգելի` պարոն քաղաքապետ:
Հայտնում եմ Ձեզ, որ վերջերս Այգեստան 11 փ-ում հայտնվել էին առնետներ, որոնք հպարտօրեն վազվզել ով ասում էին` փողոցը մեզնով արեցինք, մնաց քաղաքը, որը այն էլ կանենք:
Այդ առիթով դիմեցի քաղաքապետարանի 1-05 ծառայությանը, որից ստանալով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից, Արթուր Խաչատրյանի, հեռախոսի համարը, մի մարդու, որ շատ սիրում է քաղաքը և քաղաքացիներին, ունի սրտացավ վերաբերմունք իր քաղաքի նկատմամբ անմիջապես արձագանքեց իմ խնդրանքին, չանցավ երկու ժամ մեր փողոց ուղարկեց իր նման մի ազնիվ անձնավորության`պարոն Ռուբենին, որը մշակելով ամբողջ փողոցը մեզ ազատագրեց ամռանը սպասվող էպիդեմիոլոգիական աղետից:
Դուք երջանիկ մարդ եք, քանի որ շրջապատված եք այդպիսի խելոք և գիտակից մարդկանցով:
87 տան բնակիչ` Ֆելիքս Կարապետյան: